Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աշխարհի ամենատարեց խաղասերը 90 տարեկան է

Աշխարհի ամենատարեց խաղասերը 90 տարեկան է
13.05.2020 | 12:15

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի բնակչուհի Համակո Մորին ճանաչվել է աշխարհի ամենատարեց խաղասերը (գեյմեր): Խաղալ նա սկսել է դեռևս 39 տարի առաջ, այն բանից հետո, երբ նկատել է, թե ինչպես են երեխաներն ուրախանում ու լիցքաթափվում խաղեր խաղալիս: Այս մասին տեղեկանում ենք Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքէջից:
«Երբ նոր-նոր էի սկսում խաղալ, դա ուղղակի սարսափ էր: Խաղալը հաճելի էր, բայց հաճախ էի «կրվում: Խաղալ սկսել եմ 1981-ից, առաջին խաղը Cassette Visionն էր»,- պատմել է ճապոնուհին:


Նշենք, որ նա այժմ 7-8 ժամ խաղ է խաղում:

Դիտվել է՝ 11435

Մեկնաբանություններ